«Բացում» նախաձեռնության անդամը հայտնել է, որ ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ իրականացվող հավաքը, կարելի է ասել, հասել է իր նպատակին։
«Արցախում տիրող իրավիճակի մասին ԿԽՄԿ-ին ևս մեկ անգամ զեկուցելը, իրազեկելը և որևէ գործողություն պահանջելը, կարելի է ասել, հասել է իր նպատակին, քանի որ մեզ այսօր ընդունեցին և լսեցին մեր հիմնական խնդրանքը, պահանջը, որն էլ հավաքի նապատակն է»,- Armenia Today-ի հետ զրույցում ասել է նա։
Ակցիայի մասնակիցը նշել է, որ իրենց պահանջների հասցեատերերը շատ են և հավաքները կշարունակվեն տարբեր դերակատարների և կառույցների մոտ՝ պահանջելով ընդունել, լսել և գործել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքացիները ԿԽՄԿ-ից պահանջում են անարգել իրականացնել առաքելությունը Լաչինի միջանցքում։
Նշենք, որ «Բացում» նախաձեռնությունը նվիրված է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող ճանապարհի բացման գործին:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







