Սևանում հանրային 4 լողափ կստեղծվի, որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 13-ի նիստում։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ նախկինում կառավարության որոշումների արդյունքում Սևանում արդեն 8 հանրային լողափ է ձևավորվել։
«Դրանցից 7-ն արդեն ունի մրցույթային կարգով սպասարկող կազմակերպություն, որից 3-ն արդեն գործում են, 4-ի շուրջ աշխատանքներ են կատարվում։ Հուսանք նաև, որ 2-ն այս տարի կսկսի ծառայություն մատուցել։ Եվս 4-ը կառավարության այս որոշմամբ ենք հիմնում»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ քաղաքացիների համար կլինեն անվճար ծառայություններ, սակայն սպասարկող ընկերությունները կարող են նաև վճարովի ծառայություններ մատուցել։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







