Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:38

Ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի «Է» ցուցահանդեսը

Ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի «Է» ցուցահանդեսը

Հուլիսի 15-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի «Է» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Սուրեն Մանվելյանի յուրօրինակ լուսանկարները և Արմեն Ղազարյանի գեղանկարչական աշխատանքները:

Ցուցահանդեսն իրականացվում է «Մատուռ» երգչախումբ. հայկական միջնադարյան հոգևոր երաժշտություն» նախագծի շրջանակում, որի նպատակն է արական ինքնատիպ երգչախումբ-լաբորատորիայի ստեղծումը՝ ուսումնասիրելու և հնարավորինս վերականգնելու միջնադարյան հոգևոր երաժշտության կատարման մեթոդը:

Ցուցահանդեսն իրականացվում է «301 Իմաստունների երկիր» հիմնադրամը՝ Ժողովրդական արվեստների թանգարանի և ԱրմՆոուվո կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Ցուցադրության ողջ ընթացքում այն կզուգորդվի «Մատուռ» երգչախմբի կողմից միջնադարյան հոգևոր երաժշտության կատարումներով, միջնադարյան հոգևոր պոեզիայի և երաժշտության սեմիոտիկան ստուգաբանող դասախոսությունների շարքով (երաժշտություն՝ «Մատուռ երգշախումբ». Միքայել Ոսկանյան, դասախոսություններ՝ Արթուր Շահնազարյան, Արծրունի Սահակյան, Հասմիկ Բաղրամյան, Զավեն Սիմոնյան, Աշոտ Աբգարյան, Լուսինե Սահակյան, Հենրիկ Բախչինյան, Մարգարիտ Սարգսյան, Հայր Ասողիկ):

Ցուցահանդեսի խորագրի ընտրությունը պատահական չէ. այն հնարավորություն է գտնվելու ինքնադրսևորման արտահայտչամիջոցների խաչմերուկում, քանի որ Է-ն հայկական այբուբենի յոթերորդ տառն է, որը նշանակում է մտածելու կարողություն, նկարագրում է գործողություն կամ առարկայի վիճակ, էություն, իրադարձությունների և գործողությունների ներքին բովանդակություն:

«Է» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հուլիսի 15-ին, ժամը՝ 17:00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում ( հասցե՝ Աբովյան 64): Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 2-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+