Անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակի մրցանակակիր Դմիտրի Մասլեևը վարպետության դասեր կանցկացնի Երևանում և Սյունիքում։
Մասլեևի դասերը կկայանան հուլիսի 7-ին և 8-ին Երևանում, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում, այստեղ կլինի նաև կլոր սեղան-քննարկում: Հուլիսի 10-ից 12-ը Մասլեևը կայցելի Սյունիք՝ անցկացնելով վարպետության դասեր մարզի պատանի երաժիշտների հետ և հանդիպումներ՝ երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ: Միջոցառումները տեղի կունենան Մեղրիում և Կապանում:
Աշխարհահռչակ դաշնակահարի Հայաստան այցը Primavera Foundation of Armenia-ի հրավերով է: Մասնակիցների համար վարպետության դասերն անվճար են: Բոլոր միջոցառումներն անվճար են թե՛ ակտիվ մասնակիցների, թե՛ ունկնդիրների համար:
Լրագրողների հետ հանդիպանը Մասլեևը նշել է, որ շատ ոգևորված է դեպի Սյունիք իր ճանապարհորդությամբ և վստահ է, որ այնտեղ կգտնեն ոչ պակաս տաղանդավոր երեխաների: Նա նշել է, որ մասնագիտական հարցերում երիտասարդներին աջակցելն ու ուղղորդելն անչափ կարևոր է, քանի որ ժամանակին իրեն էլ են օգնություն ցուցաբերել և հիմա նա պարտավոր է նույնն անել գալիք սերնդի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







