ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է հուլիսի 6-ի փոխարժեքները։
Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը չորեքշաբթի օրվա համեմատ ավելացել է 0.03 դրամով՝ կազմելով 386.28 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.32 դրամ՝ ավելանալով 2.40 դրամով։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 420.54 դրամ մեկ եվրոյի դիմաց։ Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 4.21 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







