Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Քրենդոն քաղաքի զվարճանքի պուրակում «Ամերիկանսկիե գորկի» կոչվող կարուսելի այցելուները 3 ժամ գլխիվայր շրջված են մնացել, հայտնում է New York Post-ը։
Ատրակցիոնն անսարքության պատճառով կանգ է առել, երբ ուղևորները գրեթե ամենավերևում էին:
Ընդհանուր առմամբ, կարուսելի մեջ ութ մարդ է եղել՝ յոթ երեխա և մեկ տարեց տղամարդ։ Նրանք գլխիվայր կախված են եղել ավելի քան երեք ժամ, մինչ փրկարարները կարողացել են օգնել նրանց: Ատրակցիոնի այցելուների վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Զվարճանքի պուրակի տնօրինությունը ևս դեպքի վերաբերյալ տեղեկություններ չի հաղորդել, միայն նշվում է, որ անսարքությունը եղել է մեխանիկական բնույթի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







