Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանի նիստի ժամանակ թվարկել է այն պահանջները, որոնք Բաքուն ներկայացնում է Արցախին։
Նա նշեl 1, որ Ադրբեջանը պատճառ է փնտրում արցախյան կողմի վրա ճնշում գործադրելու համար և ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի պատվիրակությունը մեկնի Բաքու։ Հարությունյանն ասել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է գազ և էլեկտրաէներգիա տրամադրել հանրապետությանը Բաքվում կայանալիք բանակցություններին Արցախի պատվիրակության մասնակցության դիմաց։
«Բաքուն հիմա մեզ հետ քննարկում է մեկ թեմա՝ ինտեգրումը, երկրորդ թեման չի քննարկում»,- ասել է նախագահը` բացատրելով Ստեփանակերտի` Ադրբեջանի մայրաքաղաքում բանակցություններից հրաժարվելու պատճառները։
Հարությունյանը նշել է նաև բանակցությունների մեկնարկի համար ադրբեջանական կողմի պայմանները: Նրա խոսքով, որպես բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջին կետ՝ Բաքուն պահանջում է լուծարել Պաշտպանության բանակը, Արցախի պետական կառավարման համակարգը, ինչպես նաև ստեղծել «համայնքային ընտրությունների մեխանիզմ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







