Հայաստանի արժութային շուկայում փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Տվյալների համաձայն՝ հունիսի 26-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 383,44 դրամ միջին կշռված գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 389.22 դրամ միջին կշռված գնով։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքը այն գնելիս 414.78 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 427.14 դրամ միջին կշռված գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը կազմել է 4.08 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4,69 դրամ միջին կշռված գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 478.57 դրամ միջին կշռված գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը կազմել է 504,32 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







