Հուլիսի 28–ին ՀԱՅԱ փառատոնի հրավերով հանրահռչակ դիջեյ Մարտին Գարիքսն առաջին անգամ կայցելի Հայաստան։ Համերգը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում՝ 20։00-ին։
Մարտին Գարիքսը հոլանդացի տաղանդավոր երաժիշտ է, որը կարճ ժամանակում կարողացավ նվաճել էլեկտրոնային երաժշտության համաշխարհային բեմը։ Գարիքսի ամենահայտնի հիթերից են «Scared to be Lonely»-ն Dua Lipa-ի և «In the Name of Love-ը՝ Baby Rex»-ի հետ:
Մարտին Գարիքսի «Animals» դեբյուտային հիթը համարվում է 2013 թվականի համաշխարհային հիթերից մեկը:
2016 թվականին Մարտին Գարիքսը դարձավ ամենաերիտասարդ դիջեյը, որը DJ Mag-ի կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն դիջեյ։ Մարտինն ընդգրկվել է նաև աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյների տասնյակում՝ 17 միլիոն դոլար գնահատված կարողությամբ։ Մարտին Գարիքսն իր սեփական երաժշտական լեյբլի ստեղծողն է, որը կոչվում է «Martin Garrix Presents: STMPD RCRDS»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







