Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:25

«Քոչարյանի ժամանակ միջազգաձնորեն ճանաչվեց Արցախի ինքնորոշման իրավունքը». Քոչարյանի գրասենյակի արձագանը

«Քոչարյանի ժամանակ միջազգաձնորեն ճանաչվեց Արցախի ինքնորոշման իրավունքը». Քոչարյանի գրասենյակի արձագանը

Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ասված է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հայտարարության մեջ՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից դուրս է բերվել «նախկին նախագահ Քոչարյանի ջանքերով», նա ցանկանում էր այն փոխանակել Մեղրիի և ՀՀ այլ տարածքների հետ, նա «փաստացի Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս»:

Սյունիքի մարզի Մեղրիի տարածքը Արցախի տարածքով փոխանակելու Քոչարյանի մտադրության մասին Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները Քոչարյանի գրասենյակն անվանել է «ավագ Ալիևի նախագիծ», որը հերքվել է հայկական կողմից։

Միկոյանի խոսքով՝ Արցախը մեղրիով փոխանակելու առաջարկի հեղինակը Ալիևն էր, և այն երբեք չի քննարկվել հակամարտության կողմերի հետ եռանախագահների ֆորմատում:

«Այդ առաջարկությունը մերժվել է հայկական կողմից: Մանրամասները նկարագրված են Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի 380-381 էջերում»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Մեղրիի փոխանակման» մասին խոսելիս, նա (Նիկոլ Փաշինյանը) մեջբերում է իր հոգևոր հայրերի, թիմակիցների և չինովնիկների խոսքերը և իր թերթում 2008 թվականի փետրվարին տպած մի հոդված՝ անվանելով դա «միջազգային մամուլի հրապարակում»: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում.

Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, թե Քի Վեսթի փաստաթղթով Հայաստանը պետք է Ադրբեջանին Մեղրիով արտատարածքային միջանցք տար Լաչինի միջանցքի դիմաց, Քոչարյանի գրասենյակը հայտարարել է, որ խոսքը ոչ թե միջանցքի, այլ ճանապարհի մասին է:

«Քի Վեսթի 2001 թվականի Փաստաթղթով Արցախը Լաչինի միջանցքի հետ միացվում էր Հայաստանին։ Դրա փոխարեն տրվում էր ճանապարհ, այլ ոչ թե միջանցք: Այս փաստաթղթի մասին մանրամասն և պարզ գրված է «Կյանք և Ազատություն» գրքում և գրվածին ավելացնելու ոչինչ չկա: Ի միջի այլոց, այդ փաստաթուղթը նույնպես հրապարակված է, և ցանկացողները կարող են կարդալ»,- գրել է նա:

Ի պատասխան Փաշինյանի հայտարարություններին, թե Քոչարյանի օրոք Արցախը դադարել է լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, նախկին նախագահ Քոչարյանի գրասենյակը հայտարարել է, որ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատը կասեցվել է դեռ 1997 թվականի ապրիլից, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ մեկ շաբաթ էր, ինչ ՀՀ վարչապետ էր և երկու տարի հետո նոր տեղի էին ունենալու նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը::

Նախկին նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ 1997 թվականի ապրիլի 1-4-ը տեղի ունեցավ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների վերջին տուրը, որտեղ միջնորդների կողմից հայտարարվեց «մաքոքային դիվանագիտության» անցման մասին:

«Եվ երբ 1997 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ֆինլանդիայի համանախագահների զույգի փոխարեն ձևավորվեց ԵԱՀԿ ՄԽ եռյակը, որի կազմի մեջ մտնում էին Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, փաստացի եռյակը հրաժարվեց կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատից՝ հաշվի առնելով դրա անարդյունավետությունը»,- պարզաբանել են գրասենյակից:

Ի պատասխան Փաշինյանի՝ 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովի շրջանակում կայացած բանակցությունների վերաբերյալ գնահատականներին, Քոչարյանի գրասենյակն ընդունված փաստաթուղթն անվանում է հայկական կողմի «դիվանագիտական ​​հաղթանակ»։

«ԵԱՀԿ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթի մեջ ԵԱՀԿ տարածաշրջանում ԼՂ հակամարտությունը միակն էր, որի վերաբերյալ չէր շեշտվում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, և դա մեծ դիվանագիտական հաղթանակ էր: Սա փաստ է, և ընդունված փաստաթղթին կարող են ծանոթանալ բոլորը»,- ասված է հայտարարույթունում:

Ասված է նաև, որ Մադրիդյան փաստաթուղթն առաջին բանակցային փաստաթուղթն է, որով միջազգային երաշխիքներով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը:

«Այդ փաստաթղթի այդ հատվածի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեին հակադրելը բանակցային ամբողջ պատմության ընթացքում չէր անցել նույնիսկ ադրբեջանցիների մտքով: 1991 թվականի հանրաքվեն անց էր կացվել պատերազմի պայմաններում և առանց հեղինակավոր միջազգային կառույցների կողմից մանդատով օժտված դիտորդների: Նոր հանրաքվեն ամրապնդելու էր առաջինի արդյունքները՝ միջազգային կարգավիճակ հաղորդելով դրան»,- ասված է հայտարարության մեջ:

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+