Հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ին Ճարտարապետների միության շենքում «Դավիթ Մելքոնյան Քառյակը» կներկայացնի ժամանակակից ջազ երաժշտություն:
Հնչելու են Դավիթ Մելքոնյանի հեղինակային ստեղծագործությունները և մշակումները: Ստեղծագործություններից մի քանիսը հնչելու են առաջին անգամ:
Քառյակի կազմում են Հայաստանի առաջատար փայլուն ջազ երաժիշտներ՝ Դավիթ Մելքոնյան (ալտ/սոպրանո սաքսոֆոն) Արման Պեշտմալջյան (դաշնամուր/ստեղնաշարայիններ) Արտյոմ Մանուկյան (թավջութակ) Արման Մնացականյան (հարվածայիններ) Համերգին ընդառաջ Ճարտարապետների Միության նախասրահում ժամը 19:30-ին կբացվի Աբգար Խաչատրյանի «ՆԱՄԱԿ ՀՈՂԻՑ» անհատական ցուցահանդեսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







