Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:36

Սթիվի Ուանդերի և Ռեյ Չարլզի հիթերի գործիքային կատարումները կհնչեն Կամերային նվագախմբի կատարմամբ

Սթիվի Ուանդերի և Ռեյ Չարլզի հիթերի գործիքային կատարումները կհնչեն Կամերային նվագախմբի կատարմամբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչեն սիրված երգիչներ Սթիվի Ուանդերի և Ռեյ Չարլզի լավագույն հիթերի գործիքային կատարումները։  Հունիսի 26-ին և 27-ին, ժամը 19: 30 Արամ Խաչատրյան համերգասրահում հիթերը կներկայացնեն իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, տրոմբոնահար Մասսիմո Մորգանտին և Կամերային նվագախումբը։ Գործիքավորումը՝ Մասսիմո Մորգանտիի։

Կներկայացվեն Ռեյ Չարլզի Hit the road Jack, A song for you, Hallelujah I love her so much, Georgia on my mind, ինչպես նաև Սթիվի Ուանդերի I just called to say I love you, Isn’t she lovely, Superstition, Part time lover և այլ երգեր։

Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ ելույթ ունենում մեր երկրում։ Մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի բնորոշում։ Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի: Մոնդելչին մշտապես հանդես է գալիս նոր ծրագրերով և ներկայանում նոր գաղափարներով։ Մասիմո Մորգանտին ևս հասցրել է հանդես գալ մեր երկրում, ջերմ ընդունելության արժանացել ու սիրել մեր հանդիսատեսին։

Բացի այդ, երկու երաժիշտները հունիսի 22-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգան Frammenti Canzoni Italiane իտալական երգերի երեկոյին, որն իրականացնում են Հայաստանի պետական կամերային նվագախումը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը: Կհնչեն հայտնի իտալական երգերի գործիքային կատարումները՝ մշակված իտալացի գործիքավորող Ռոբերտո Գրանատայի կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+