Երևանում այսօր, հունիսի 17-ին սպասվում է, 16-ին, 18-ին, 19-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 14-19-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







