Երևանում հունիսի 16-ին և 17-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, հունիսի 13-15-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ-ը։
Մարզերում հունիսի 16-ին և 17-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում, հունիսի 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







