Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:19

Բաքուն հայտնել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը կվերահսկեն ռուս սահմանապահները

Բաքուն հայտնել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը կվերահսկեն ռուս սահմանապահները

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում, ռուս սահմանապահները կվերահսկեն Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային կապերը։

«Հսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից»,- ասել է նա ադրբեջանական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով հունիսի 2-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքները՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում են բանակցությունները՝ Ադրբեջանի փոխվարչապետն ասել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում տեխնիկական մանրամասների համաձայնեցման համար։ «Բանակցությունները տարվում են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով։ Առաջադրանքները շատ պարզ են՝ նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող և կառուցել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք կապում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի մարդատար, բեռնատար, ինչպես նաև տրանսպորտային միջոցների փոխադրման իրականացումը»,- ասել է նա։

Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում սահմանային բոլոր ծառայությունները պետք է իրականացնեն Հայաստանի համապատասխան կառույցները։ «Հայաստանի համատեքստում ապաշրջափակումը «նշանակում է», որ սահմանային բոլոր ծառայությունները կիրականացնեն միայն հայկական ծառայությունները», — նշել էր նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+