Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

Թրամփին մեղադրանք է ներկայացվել գաղտնի փաստաթղթեր պահելու համար

Թրամփին մեղադրանք է ներկայացվել գաղտնի փաստաթղթեր պահելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է ներկայացվել 2022 թվականին նրա նստավայրում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի համար։ Այս մասին հայտնում է Truth Social-ը։ 

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոռումպացված վարչակազմը տեղեկացրել է իմ փաստաբաններին, որ ինձ մեղադրանք է առաջադրվել։ Երեքշաբթի (հունիսի 13-ին) ինձ կանչել են Մայամիի շրջանային դատարան: Ես երբեք չեմ մտածել, որ նման բան կլարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգների նախկին նախագահի հետ», — ասել է Թրամփը:

Նա չի ընդունում իր մեղքը։ Քաղաքական գործչի փաստաբանը պարզաբանել է, որ մեղադրանքը յոթ կետ է պարունակում։ Դրանք ներառում են լրտեսության մասին օրենքը խախտելը, արդարադատությանը խոչընդոտելը, փաստաթղթերի ոչնչացումը կամ կեղծումը, դավադրությունը և կեղծ հայտարարություններ անելը: 

2022 թվականի օգոստոսին Մար-ա-Լագոյում Թրամփի նստավայրի խուզարկության ժամանակ հայտնաբերել են գաղտնի փաստաթղթերի 11 տուփ։ Քաղաքական գործիչը դրանց հասանելիություն ուներ, երբ նա զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, իսկ դրանից հետո պետք է փաստաթղթերը հանձներ Ազգային արխիվ։

Սա Թրամփի դեմ արդեն երկրորդ քրեական գործն է։ 2023 թվականի ապրիլին նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության մասին 34 հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնելու համար: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+