Երևանում այսօր գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 10-ին, 11-ին, 13-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ, տեղեկանում ենք ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում հունիսի 12-ին կեսօրից հետո, 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 10-ին, 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 10-ին, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 10-ին, 11-ին աստիճանաբար նույնքան կնվազի։ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







