Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:15

Ի՞նչ են կանխատեսում Տարո քարտերը կենդանակերպի բոլոր նշաններին շաբաթվա ընթացքում

Ի՞նչ են կանխատեսում Տարո քարտերը կենդանակերպի բոլոր նշաններին շաբաթվա ընթացքում

Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչ է ձեզ սպասվում այս շաբաթ: Thevoicemag.ru-ն ներկայացնում է Տարոյի դասավորությունը Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ 

Խոյ — Սա ձեզ համար կլինի ուրախ ակնկալիքների շաբաթ՝ երջանկության սպասումով․ նոր հանդիպումներ, սիրահարված վիճակ՝ աշխարհին կամ, գուցե, կոնկրետ ինչ-որ մեկին: Ամառվա սկիզբ, ամեն ինչ ծաղկում է, արևը տաքացնում է, և հոգիդ ծաղկի պես բացվում է դեպի արևի շողերը։ Աշխարհը սպասում է քո սիրուն:

Ցուլ — Դուք շատ բանի եք հասել, ամրապնդել Ձեր դիրքերը, և կորցնելու բան ունեք։ Եվ միշտ կան դժգոհողներ՝ պարտվողներ, անտեսվածներ, մարդիկ, ովքեր չեն կարողացել անել այն, ինչ դուք եք կարողացել։ Այս շաբաթ վրեժ փնտրողները կարող են ավելի ակտիվանալ և փորձել գերազանցել ձեզ, պետք է պաշտպանեք ձեր նվաճածը կամ ավելի լավ է փնտրեք նրանց, ովքեր կօգնեն ձեզ, ովքեր կլինեն Ձեր կողքին:

Երկվորյակ — Անհոգ շաբաթ է սպասվում, երբ ոչ մի բանի պետք չէ լուրջ վերաբերվել։ Թեթևություն, զվարճալի տրամադրություն, հստակ պլանների և նպատակների բացակայություն, զվարճանք. դա այնքան հազվադեպ է պատահում կյանքում, որ չպետք է բաց թողնել և օգտվել հնարավորությունից։ Այս օրերին թեթև կապրեք, առանց որևէ բանի շուրջ անհանգստանալու:

Խեցգետին — Այս օրերին դուք «սավառնում եք ամպերի մեջ»․ պլաններ կազմում, որոնք անիրատեսական են, երազում եք հրաշքների մասին: Սա, դուք ինքներդ գիտեք, որ այս ամենը բոլորովին անօգուտ է, բայց նաև անվնաս և նույնիսկ հաճելի, այնպես որ բաց մի թողեք ճախրելու առիթը և ձեզ զգացեք հեքիաթի հերոս։ 

Առյուծ — Ամառվա սկիզբն ինքնին ուրախություն է բերում, և դուք կարող եք Ձեզ տրամադրել կարճատև արձակուրդ։  Կարող եք ավարտին հասցնել այն բոլոր գործերը, որոնք պլանավորել էիք գարնանը: Այսպիսով՝ ուրախացեք և նոր ծրագրեր կազմեք՝ սկսած այս շաբաթից:

Կույս — Այս օրերին ստիպված կլինեք շփվել մեկի հետ, ով կարող է շատ հարցերում Ձեզ օգնել՝ անգամ նյութական։ Սակայն տվյալ անձնավորությունը պետք է հստակ իմանա, թե ինչ եք ուզում, որքան և ինչու: Այսպիսով, պատրաստ եղեք լրջորեն հիմնավորել ձեր խնդրանքները:

Կշեռք — Որքան գայթակղություններ կան Ձեր շուրջը։ Թվում է, թե ամեն ինչ անվճար ստանալն այնքան հեշտ է, բայց հիշեք, որ այս շաբաթ կարող եք հայտնվել փակ օղակի ներսում: Հետևաբար, մի ընկեք գովազդի հետևից, մի լսեք շողոքորթություններ, ավելի քիչ հավատացեք խոստումներին և կկարողանաք խուսափել չարակամներից։ 

Կարիճ — Այս օրերին ամեն ինչ կախված է ձեր նախաձեռնությունից, ձեր կրեատիվությունից, գաղափարներ առաջարկելու և դրանցով ուրիշներին ոգեշնչելու կարողությունից: Ձեր կրակը կարող է բոցավառել ուրիշներին, դուք կհամոզեք նրանց, որ իրավացի եք։ Ձեր արվեստն ու խարիզման կօգնեն ձեզ հասնել ձեր նպատակին, գուցե հենց ձեր շրջապատի ուժերով:

Աղեղնավոր — Ձեզ համար ամառվա սկիզբը կվերածվի անորոշության։ Կարծես ժամանակն ինքնին կանգ է առել և չի շարժվում, ամեն ինչ հետաձգվում է որոշ ժամանակով, կյանքը կարծես կանգ է առել: Դուք ոչինչ չեք կարող անել դրա դեմ, պարզապես համբերատար եղեք:

Այծեղջյուր — Ամառվա սկզբին կարող եք բազմաթիվ հարցեր լուծել, եթե բավականաչափ սուր և արագ լինեք ձեր գործողություններում: Թույլ մի տվեք, որ մրցակիցները խելքի գան, թռչեն քամու պոռթկումի պես, այդ դեպքում նրանք կանեն այն, ինչ ձեզ դուր չի գա։ 

Ջրհոս — Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, հիմնական բառը՝ բավական է, և առայժմ կարիք չկա դուրս գալ ձեր պատասխանատվության ոլորտի սահմաններից: Ձեր տունը, ձեր հողամասը, ձեր հարստությունը և ձեր պարտականություններն այն են, ինչ լավ եք տնօրինում, դա այն է, ինչ անում եք, դեռևս ընդլայնման կարիք չունեք՝ այս շաբաթ, հաստատապես։ 

Ձուկ — Ամռան սկզբին ստիպված կլինեք քրտնաջան աշխատել, կրել այն բեռը, որը վերցրել եք՝ իրականում չհիշելով, թե որտեղ, ինչու, ում է դա պետք և արդյոք դա ձեզ պետք է։ Միգուցե դա օգտակար է, կամ դա այդպես էր համարվում ճանապարհի սկզբում։ Գոնե մտածեք այդ մասին։ Ի վերջո՝ ամառ է, և կյանքը հիասքանչ է։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+