Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:24

ԱՄՆ-ն ողջունել է «համաներման» հնարավոր քննարկման մասին Ալիևի խոսքերը

ԱՄՆ-ն ողջունել է «համաներման» հնարավոր քննարկման մասին Ալիևի խոսքերը

Միացյալ նահանգները ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը «համաներման» հնարավոր քննարկման մասին, ասել է ԱՄՆ դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Քիշնևում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների արդյունավետ հանդիպման հույս ունի։

«Ինչպես ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է։ Վերջերս մենք երախտագիտություն հայտնեցինք Նիկոլ Փաշինյանին խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար և ողջունում ենք Ալիևի խոսքերը համաներում հայտարարելու մասին (Արցախի — խմբ.)։ Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը, իսկ կառուցողական երկխոսությունը՝ և՛ հանրային, և՛ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղության հնարավորություն և հույս», — եզրափակել է Միլլերը:

Հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հնգակողմ ձևաչափով նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Մայիսի 14-ին Ալիևն ու Փաշինյանը Միշելի միջնորդությամբ արդեն հանդիպել են Բրյուսելում։ Ավելի վաղ՝ մայիսի 1-ից մայիսի 4-ը, ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությամբ և միջնորդությամբ ԱՄՆ-ում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Բանակցություններից հետո Բլինկենը նշել է, որ Երևանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, և վերջնական համաձայնությունը «հասանելի է»: Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Ալիևը պահանջեց լուծարել Արցախի Ազգային ժողովը, ինչպես նաև հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանի սահմանազատումը «պետք է իրականացվի Բաքվի պայմաններով»։ Ըստ նրա՝ «միայն այս դեպքում կարելի է զիջումներ անել իրենց, միայն այս դեպքում կարելի է խոսել ցանկացած տեսակի համաներման մասին»։ Նա նաեւ նշել է, որ Բաքուն այսօր «բոլոր հնարավորություններն ունի այս տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու համար»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+