Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:45

ԱՄՆ-ում, Գերմանիայում և Չինաստանում պլանավորում ենք առևտրային ներկայացուցիչներ նշանակել․ Քերոբյան

ԱՄՆ-ում, Գերմանիայում և Չինաստանում պլանավորում ենք առևտրային ներկայացուցիչներ նշանակել․ Քերոբյան

Մենք պլանավորում ենք ԱՄՆ-ում, Գերմանիայում և Չինաստանում առևտրային ներկայացուցիչներ նշանակել ու այդ երկրների հետ զարգացնել շրջանառությունը, բյուջե-2022-ի կատարողականը ներկայացնելիս՝ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Էկոնոմիկայի նախարարությունը երկու առևտրային կցորդ ունի․ մեկը ԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն է, մյուսը՝ Իրանում։ Վերին Լարսում ավելի շուտ մաքսային ներկայացուցիչ է։ Ունենք թափուր հաստիքներ Չինաստանում, Գերմանիայում, մի շարք այլ երկրներում, որոնք զգուշությամբ ենք լրացնում․ մարդիկ, ովքեր կնշանակվեն, պետք է նպաստեն արդյունքներին»,-ասել է Քերոբյանը։

Նա հայտնել է, որ Իրանի հետ հարաբերությունները լավ են զարգանում։

«Առևտրային կցորդ նշանակելուց 2 տարի հետո Իրանի հետ շրջանառությունը գրեթե կրկնապատկվել է, ինչը լավ ցուցանիշ է, թեպետ ԻԻՀ-ի հետ առևտուրը առավել զարգացնելու համար կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ կաշկանդող հանգամանքներ»,-ասաց նա։

Անդրադառնալով ՌԴ-ին, Քերոբյանը նշեց, որ Ռուսաստանն այնքան մեծ է, որ մի առևտրային կցորդը ոչինչ չի անի։

«Ռուսաստանում աշխատանքի մեջ մի քիչ ուրիշ է մեր մեխանիզմը, մենք մեզ բավականին բաց ենք պահում բոլոր այն առևտրային գործարարների նկատմամբ, ովքեր հետաքրքվում են Հայաստանի հետ հարաբերություններով։ Մենք փորձում ենք չկենտրոնանալ մի մարդու կամ մի ինստիտուտի վրա։ Մեր գլխավոր առաքելությունն առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, ավելի շատ աշխատել արաբական, եվրոպական, ամերիկյան, ասիական շուկաների հետ, որպեսզի բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ ունենանք»,-ասաց Քերոբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+