Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:05

Ժաննա Անդրեասյանը մեկնաբանել է Հիսուս Քրիստոսի արձանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները

Ժաննա Անդրեասյանը մեկնաբանել է Հիսուս Քրիստոսի արձանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հիսուս Քրիստոսի արձանի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ «Ծառուկյան հիմնադրամը» պատրաստակամություն էր հայտնել հատկացում անել նաև պեղումների ընթացքում հայտնաբերված ամրոցի ամրակայման աշխատանքներին:

Ինչ վերաբերում է արձանին, ապա ըստ նախարարի, որոշակի մասնագիտական եզրակացություն տրվել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից, թե որքան է ամրոցի տարածքն ու որտեղից է, որ ամրոցից հետքեր այլևս չկան:

«Համապատասխան քարտեզները կոմունիկացրել ենք «Ծառուկյան հիմնադրամ»-ի հետ: Կոմունիկացիա, աշխատանքային պրոցես կա, սակայն ֆորմալ գործընթաց դեռևս չկա»,- ասաց նա:

Անդրեասյանն ասաց, որ ԿԳՄՍՆ լիազորություններից դուրս է, թե ինչ տեղի կունենա հուշարձանի տարածքից դուրս:

«Եթե դրանից դուրս պետք է տեղադրվի արձան, ապա այդ արձանն արդեն կարող է տեղադրվել»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որևէ գաղտնի պայմանավորվածություն Գագիկ Ծառուկյանի հետ չունեն, սակայն ստորագրվել է հուշագիր, որի շրջանակում աշխատանքներ են տարվում:

Թե որքան գումար է հատկացվել վերականգնան աշխատանքներին, նախարարը չբարձրաձայնեց:

«Բավականին լուրջ գումար է: Երբ հունիսին պեղումները սկսվեն, ես հրավիրում եմ տեղում նկարել նաև ամրոցը, մեր մասնագետները կլինեն, և բոլոր մասնագիտական հարցերը կարող եք տեղում պարզել»,- ասաց նա:

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է հանրապետությունում Քրիստոսի 33 մետր բարձրությամբ արձանը տեղադրելու մտադրության մասին, իսկ հուշարձանի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ կարող է 2-3 անգամ ավելի լինել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով հուշարձանի՝ երկրում զբոսաշրջության զարգացման կարևորության մասին։

Արձանի կառուցման մեկնարկի մասին հայտնի է դարձել 2022 թ.հուլիսի 9-ին, շինարարության բացման արարողությանը մասնակցել են Ծառուկյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Շինարարությունն արդեն մեկնարկել է։ Հայկական զբոսավարների ասոցիացիան և Հայ Առաքելական եկեղեցին դեմ են արտահայտվել նախագծին, ավելի ուշ նաև ԿԳՄՍ նախարարությունն է քննադատել այն՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը։ Շրջակա միջավայրի նախարարութունը հայտարարել է, որ նախագիծն արդեն դադարեցվել է՝ մինչև շինարարություն սկսելու վերաբերյալ թույլտվություն ստանալու մասին որոշում կկայացվի։

«Ծառուկյան» հիմնադրամից հայտարարել են, որ նախագծի իրականացումը կսկսվի միայն լիազոր մարմինների դրական եզրակացությունից հետո: Նշենք, որ Hetq.am-ը գրել էր, որ «Ծառուկյան» հիմնադրամը 31 600 դոլարով Հատիս լեռան 9 հողակտոր է ձեռք բերել՝ ներառյալ այն տարածքը, որտեղ գտնվում է «Հատիս ամրոց» կոչվող հնագիտական օբյեկտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+