Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:58

Ադրբեջանը փորձում է ռազմական ճնշմամբ նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում․ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է ռազմական ճնշմամբ նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում․ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է ռազմական ճնշմամբ նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: ՀՀ կառավարությունը այդ լարվածությունը հաղթահարելու առաջային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը:

«Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրության ընկալումն ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանը և Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և Լեռնային և Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն:

«Համոզված եմ՝ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով»,- ասաց նա:

Փաշինյանը վերահաստատեց, որ պատրաստ են սահամնագիծն ընդունել 1995 թվականի քարտեզների հիման վրա․ դրանք նույն քարտեզներն են, ինչի մասին Ռուսաստանն է խոսում:

«Ադրբեջանի դիրքորոշումների հետ կապված գոնե այս պահի դրությամբ ես Ադրբեջանի կողմից տեղաշարժ չեմ կարող արձանագրել, կոնկրետ սահամանային անվտանգության ապահովումը բանակցային գործըթնացի կարևորագույն մաս է: Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցություններում»,- ասաց նա և հավելեց, որ զորքերի հայելային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքներ, դա առաձնին գործընթաց է։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+