Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:15

Թուրքիան ընտրում է 13-րդ նախագահ ու նոր խորհրդարան

Թուրքիան ընտրում է 13-րդ նախագահ ու նոր խորհրդարան

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար բացված ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 17:00-ին (ՀՀ ժամանակով՝ 18:00):

Թուրքիայում այսօր ընտրում են երկրի 13-րդ նախագահին ու խորհրդարանի նոր կազմը։ Քաղաքացիները ինը ժամվա ընթացքում (08:00-ից 17:00-ն) պետք է ընտրեն երկրի ղեկավարին, որը ղեկավարելու է երկիրն առաջիկա հինգ տարիներին, և խորհրդարանի 600 պատգամավորի։

Հանրապետությունում և արտերկրում տեղադրվել է 191 հազար 884 քվեատուփ։ Քվեարկության ավարտից հետո նախ կհաշվարկվեն նախագահի թեկնածուներին տրված ձայները։ Ընտրելու իրավունք ուներ Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի,֊ հաղորդում է Պետական TRT֊ն։ Կայքի փոխանցմամբ՝ քվեարկությունը 81 նահանգներում ընթացել է առանց էական ընդհատումների կամ միջադեպերի՝ անվտանգության խիստ ուժեղացված միջոցառումների պայմաններում: Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավանդաբար քվեարկել է Ստամբուլում, իսկ նրա մրցակից ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ Անկարայում։

Ինչպես հայտնել ենք՝ նախագահի համար հիմնական պայքարը ծավալվում է հանրապետության ներկայիս ղեկավարի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու համար հարկավոր է, որ թեկնածուն հավաքի ձայների 50 տոկոսը։ Հակառակ պարագայում մայիսի 28-ին տեղի կունենա նախագահի ընտրությունների 2-րդ փուլը, որին կմասնակցեն 1-ին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները, իսկ կհաղթի առավելագույն քվե ստացած գործիչը։ Էրդողանից և Քըլըչդարօղլուից բացի, ընտրություններում մասնակցում է նաև ATA դաշինքից Սինան Օղանը։ «Հայրենիք» կուսակցությունից (Memleket Partisi) ղեկավար Մուհարեմ Ինջեն ընտրություններից 3 օր առաջ՝ մայիսի 11-ին հայտնեց թեկնածությունը հանելու մասին։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 32 կուսակցություն՝ միավորված տարբեր դաշինքներում։

Ընտրություններին արտերկրում արդեն մասնակցել է 3,4 մլն ընտրողներից 1,7 մլն-ը, ինչը ավելին է նախորդ ընտրությունների 1,4-ի համեմատ։ Քվեարկությունը կավատրվի ժանը 17։00-ին, ինչից անմիջապես հետո կսկսվի քվեների հաշվարկը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+