Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:14

Սյունիքի նախկին մարզպետը պարզաբանել է, թե ինչու հնարավոր չէ սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարել

Սյունիքի նախկին մարզպետը պարզաբանել է, թե ինչու հնարավոր չէ սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարել

Քանի որ Տեղ գյուղի հատվածում ամեն օր բախումներ են լինում, այս պահի դրությամբ չենք կարող ինժեներական աշխատանք կատարել։ Այս մասին Եռաբլուրում մայիսի 8-ին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ աշխարհազորը Տեղ գյուղից մինչև Խոզնավար 26 մարտական դիրք է պահում։ 

«Զինված ուժերի պահպանությունը խտացրել ենք, որպեսզի այսօրվա դրությամբ ԶՈւ-ն կարողանա իր առաքելությունը կատարել»,- ասաց նա։ Հարցին, թե կա՞ն արդյոք անվտանգային երաշխիքներ, Պողոսյանն ասաց, որ միասնական պայքարի դեպքում այդպիսի երաշխիքներ կլինեն։ «Ազգը պիտի բանակ դառնա, միասնական պիտի այս ճահիճից դուրս գանք, ժողովուրդ»,- ասաց նախկին մարզպետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն է որակել։ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է ապրիլի 11-ի փոխհրաձգության հետևանքով դիրքային կորուստներ չունենալու մասին։

Հիշեցնենք նաև, որ օրերս ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն լիարժեքորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա հայտնել էր, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Երեկ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել էր Փաշինյանի պնդումներին։ Արցախի ԱԺ-ն անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի՝ Արցախի կարգավիճակն անտեսելու վերաբերյալ հայտարարությունը։

Հավելենք, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մշտական ​​պատրաստակամության մեջ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Մինչ այդ բազմիցս խոսվել է նաև Հանրապետությանը ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ նա նշել էր, որ Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ:

Armenia Today-ը «Ինչպիսին է կյանքը Տեղում՝ Ադրբեջանի ապրիլյան սադրանքից հետո» տեսանյութում ներկայացնում է Տեեղ գյուղում տիրող իրավիճակն ու տրամադրությունները ապրիլի 29-ի դրությաամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+