Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և եվրոյի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 6-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 382,94 դրամ միջին կշռված գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը կորցրել է 0,03 դրամ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.83 դրամ միջին կշռված գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքը գնման ժամանակ 417.14 դրամ է, եվրոն արժեզրկվել է 1.90 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 431.53 դրամ միջին կշռված գնով, ինչը 1.03 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինն աճել է 0.10 դրամով և կազմել 4.87 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.20 դրամ միջին կշռված գնով, մայիսի 5-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.12 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 472.03 դրամ միջին կշռված գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.02 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,42 դրամով՝ կազմելով 497,62 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







