Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:03

Հայաստանում անծանոթ մարդիկ անհավատալի սեր են տարածում․ Եվգենի Պրոնին

Հայաստանում անծանոթ մարդիկ անհավատալի սեր են տարածում․ Եվգենի Պրոնին

Հայաստանում է ռուս ճանաչված դերասան Եվգենի Պրոնինը։ Մայիսի 5-ին, ժամը 19:00 «Լոֆթ Երևանում» կկայանա դերասանի մասնակցությամբ «Ցուգցվանգ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև քննարկում և հարց ու պատասխան, ծանոթություն դերասանի հետ։

Ռեժիսոր Սերգեյ Ռամզի այս ֆիլմն առաջադրվել է «Կինոտավր» կինոփառատոնի (Ռուսաստան) լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակին, ինչպես նաև ստացել է դիպլոմ և ժյուրիի հատուկ մրցանակ «Короче» V ամենամյա կինոփառատոնում (Ռուսաստան):

Եվգենի Պրոնինն այժմ բնակվում է Երևանում իր հայազգի կնոջ՝ կինոպրոդյուսեր Քրիստինա Առուստամովայի և որդու՝ Հարրիի հետ, և արդեն հասցրել է սիրել Հայաստանի մայրաքաղաքը, հիացած է մեր երկրի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ, ճարտարապետությամբ, հատկապես՝ մարդկանցով։

Այս տարի Եվգենին և Քրիստինան նախատեսում են Հայաստանում նկարահանել լիամետրաժ ֆիլմ, որի հիմքում մասնակի կերպով Եվգենի Պրոնինի անձնական պատմությունն է։ Կարևոր գործարքի նախօրեին կրիպտոարժույթի հաջողակ և հմայիչ խաղացող Եվգենիի հերոսը ռիսկի է դիմում և մեծ գումարներ է կորցնում: Իր դիրքը փրկելու ակնկալիքով՝ նա մեկնում է Հայաստան՝ վաճառելու անսպասելիորեն ժառանգած ծիրանի այգին։ Նոր կինոնկարում դերասան Եվգենի Պրոնինն առաջին անգամ հանդես կգա որպես կրեատիվ պրոդյուսեր։

«Մեծ ուրախություն է գտնվել Հայաստանում։ Ես ու Քրիստինան բազմիցս եղել ենք Հայաստանում, բայց ավելի կարճ ժամանակով։ Բավականին երկար ժամանակ ապրելով այստեղ՝ այս երկիրը բացվեց մեզ համար բոլորովին նոր ձևով։ Անհավատալի է, թե ինչպես են մեզ ամենուր դիմավորում, թե ինչքան սեր են տալիս անծանոթ մարդիկ։ Մենք արդեն ճամփորդել ենք գրեթե բոլոր մարզերով, և ամեն անգամ նոր ու հետաքրքիր բան ենք գտնում մեզ համար։ Կինս սկսել է հայերեն սովորել, որպեսզի էլ ավելի ամուր կապեր ստեղծենք երկրի ու մարդկանց հետ»,-նշել է Պրոնինը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+