Հայաստանի արժույթի շուկայում այսօր ապրիլի 23-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ ապրիլի 24-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,17 դրամ կշռված գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 389.11 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 415,67 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 429.83 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4.59 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 4,89 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 465.53 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 491.18 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







