Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին:
«Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան», — ասվում է գերատեսչության ապրիլի 20-ի տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







