Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Փաշինյանի դիրքորոշումը հարվածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը․ ՌՀՄ

Փաշինյանի դիրքորոշումը հարվածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը․ ՌՀՄ

Արցախի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հարվածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) հայտարարության մեջ, որով անդրադարձել են Հայաստանի կառավարության ղեկավարի ապրիլի 18-ի ելույթին:

«Փաշինյանի առաջարկած սխեման հարվածի տակ է դնում Արցախում ռուս խաղաղապահների՝ այնտեղ ապրող հայերի կյանքի և անվտանգության միակ երաշխավոր լինելու գաղափարը, ինչպես նաև բուն Հայաստանի ինքնիշխանությունը»,-նշել են ՌՀՄ-ում:

ՌՀՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը երբեք գործարքի կամ քաղաքական առևտրի առարկա չի եղել և չի կարող լինել․ «Այն նաև չի կարող ապահովվել Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության դիմաց՝ կազմում՝ Արցախը»։

Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի կայունացման և կարգավորման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը, միության կարծիքով, հաստատում է Հայաստանի իշխանությունների անօգնականությունը՝ կատարելու իրենց անմիջական պարտականությունը՝ այն է՝ ապահովել պետության տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը։

«Արցախի բնակչության մասին Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած ագրեսիվ և վերջնագրային պահանջները կասկած չեն թողնում, որ Արցախին վիճակված է Ադրբեջանի կազմում գտնվող երբեմնի հայկական Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ճակատագիրը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվել է հայերի էթնիկ զտում, ավերվել և երկրի երեսից ջնջվել են ոչ միայն հայկական հնագույն մշակութային հուշարձանները, այլև նույնիսկ մեր նախնիների գերեզմանները»,-եզրափակել են ՌՀՄ-ում։շ

Հիշեցնենք նաև, որ օրերս ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն լիարժեքորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա հայտնել էր, որ «Մադրիդյան սկզբունքներով» Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Երեկ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել էր Փաշինյանի պնդումներին։ Արցախի ԱԺ-ն անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի՝ Արցախի կարգավիճակն անտեսելու վերաբերյալ հայտարարությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+