Հայաստանի արժույթի շուկայում եվրոն և ռուբլին ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 15-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,06 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.81 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.03 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 420 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 1,03 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 434,39 դրամ միջին գնով, ինչը 1,24 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 4.60 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.92 դրամ միջին գնով, ապրիլի 14-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 470,41 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 0,83 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ մնացել է անփոփոխ՝ կազմելով 496,47 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







