Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր, ապրիլի 14-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 14-ին շրջանների զգալի մասում, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ, 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6մ/վ, ապրիլի 13-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-ին, 14-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







