Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:38

Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկության մասին․ Politico

Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկության մասին․ Politico

Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն իրականացնելու մասին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ​​ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։ Նա հավելել է, որ ԵՄ-ն «Բաքվի հետ այլ սցենարի» հույս ուներ։

«Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկային ծառայությունների և այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր»,- պարզաբանել է նա։

ԵՄ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիկովը Politico-ին ասել է, որ ԵՄ դիտորդների առկայությունն Ադրբեջանի հետ սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում։

«Սա (ԵՄ առաքելության տեղակայումը – Armenia Today) երկկողմանի խնդիր է Հայաստանի և ԵՄ-ի միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային կետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ, իսկ Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանցի զինվորականներ։ Ըստ այդմ, մենք (Ադրբեջանը) ունենք անվտանգության լեգիտիմ խնդիրներ»,- ասել է Սադիգովը։

Նա զգուշացրել է, որ առաքելությունը կարող է դիտվել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ներկայությունն ուժեղացնելու Բրյուսելի փորձ։

«Քանի որ Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայի դեմ գործողությամբ, Բրյուսելը հույս ուներ ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ տնտեսական կապեր հաստատելով Ադրբեջանի հետ և քաղաքական աջակցություն առաջարկելով հարևան Հայաստանին՝ երկու պետությունների միջև հավասարակշռություն պահպանելու համար»,- գրում է աղբյուրը: Սակայն Բաքուն հարցի լուծում չի տեսնում սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելով, ընդգծում է Politico-ն։

Հրատարակությունը հիշեցրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի հետ իր երկրի առճակատմանը արտաքին միջամտության մասին։ «Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված միջնորդները [փորձում են] ոչ թե լուծել խնդիրը, այլ սառեցնել այն»,- ասել է նա՝ պնդելով, որ Բաքուն մերժում է «անիմաստ բանակցություններով հոգնեցնելու» փորձերը։

Բաքուն նաև զայրույթով է արձագանքել, երբ մարտի 15-ին Եվրախորհրդարանը պաշտպանել է զեկույցը, որը «դատապարտում է Ադրբեջանի սեպտեմբերյան լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ»՝ Բաքվին մեղադրելով խաղաղության գործընթացը խաթարելու մեջ և «ընդգծում ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ավելի ակտիվ դեր ստանձնելու տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում»։ «Մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ մտահոգությունները նյարդայնացնում են Բաքվի պաշտոնյաներին»,- հայտարարել էր նաև ադրբեջանցի ակտիվիստ և ընդդիմադիր «Շարժում 1918»-ի ղեկավար Ահմեդ Մամեդլին:

Փետրվարի 20-ին Եվրոպական խորհուրդը մեկնարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA), որը բաղկացած է 100 հոգուց՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում երկու տարի ժամկետով։ Առաքելության հայտարարված նպատակն է խթանել կայունությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության ձևավորումը տեղում և ստեղծել բարենպաստ միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ-ի կողմից աջակցվող ջանքերին: Ավելի ուշ՝ մարտի 15-ին, Եվրախորհրդարանը դատապարտել էր 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան, ինչպես նաև 2021 թվականի մայիսից իրականացված ռազմական ներխուժումը չսահմանազատված սահմանի երկայնքով՝ ասված է Եվրախորհրդարանի՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+