Հայաստանի արժույթի շուկայում այսօր ապրիլի 9-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 10-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.83 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 415,33 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 428.97 դրամ միջին գնով։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4,60 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4,93 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467.24 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 493.12 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







