Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ ապրիլի 7-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,06 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.89 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.06 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 416.31 դրամ է, եվրոն արժեզրկվել է 1.26 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 429,47 դրամ միջին գնով, ինչը 1,92 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.08 դրամով և կազմել 4.60 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.93 դրամ միջին գնով, ապրիլի 6-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.09 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 470.12 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 0.77 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 0,78 դրամ՝ կազմելով 494,53 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







