Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:51

Խախտումներ 4 տեսակի կաթնաշոռերում. ՍԱՏՄ–ն փորձաքննություն է արել

Խախտումներ 4 տեսակի կաթնաշոռերում. ՍԱՏՄ–ն փորձաքննություն է արել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիմք ընդունելով «Հետք» լրատվական կայքի երկու հրապարակումները, փորձաքննություն է անցկացրել մի շարք կաթնամթերք արտադրող ընկերություններում։

Նշվում է, որ կաթնաշոռում հայտնաբերված խախտումները 4 ընկերությունները վերացրել են, թթվասերում խախտումներ չեն հայտնաբերվել։

Տեսչական մարմնի կողմից լաբորատոր փորձաքննության են հանձնվել հետևյալ ընկերությունների 9 «կաթնաշոռ»՝ «Չանախ» (0,6%), «Հայր և որդի Երեմյաններ» (12 %), «Բոնիլատ» (9 %), «Բիոկաթ» (12 %), «Դուստր Մարիաննա» («Մարիաննա» ապրանքանիշ) (9 %), «Արզնի կաթնամթերք» («Արզնի կաթ» ապրանքանիշ) (9 %), «Արբան» («Աշտարակ կաթ» ապրանքանիշ) (7%), «Մարիլա» (9%), և 4 թթվասեր` «Չանախ» (18%), «Բոնիլատ» (17%), «Արզնի կաթնամթերք» (20%), «Բիոկաթ» (18%), արտադրատեսակները:

Ըստ հաղորդագրության՝ լաբորատոր փորձարկման արձանագրությունների՝ 4 ընկերությունների կաթնաշոռները կաթնաթթվային մանրէներ և խմորասնկեր ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ այն ընկերություններում, որտեղ արձանագրվել են խախտումները, արտադրական առանձին գործառույթը՝ կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: 

Ընկերությունները սահմանված ժամկետներում վերացրել են խախտումները և, Տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում, կասեցումները վերացվել են:

Ինչ վերաբերում է «Թամարա և Անի» (Անի) ՍՊԸ-ի կաթնաշոռ արտադրատեսակի մակնշմանը, ապա այն համապատասխանել է իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Թթվասերի որևէ տեսակում խախտումներ չեն հայտնաբերվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+