Երևանում ապրիլի 5-8-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում ապրիլի 5-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ապրիլի 5-8-ն՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







