Հայաստանի արժութային շուկայում դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 4-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,11 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 390,94 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։
Եվրոյի միջին փոխարժեքը գնման ժամանակ 413.92 դրամ է, եվրոն արժեզրկվել է 1.21 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 428.25 դրամ միջին գնով, ինչը 1.40 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.79 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.11 դրամ միջին գնով, ապրիլի 3-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.05 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467,15 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 1,78 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 1,84 դրամ՝ կազմելով 492,21 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







