Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:22

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը համարել է «սպառնալիք տարածաշրջանի համար»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը համարել է «սպառնալիք տարածաշրջանի համար»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով գերատեսչությանը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն Իսրայելի հետ իրենց «հակաիրանական համագործակցությունը»: Հաջիզադեի խոսքով՝ վերջին շրջանում Իրանից իբր սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի հասցեին և «սադրանքներ են թույլ տրվում»: Դրանց թվում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձը, Հաջիզադեի խոսքով՝ մահափորձի հետքերը «տանում են դեպի Իրան»:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը, Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենի խոսքերը «Իրանի դեմ միացյալ ճակատ ձևավորելու» մասին անվանել էր ևս մեկ ապացույց այն բանի, որ Իսրայելը ձգտում է Ադրբեջանի տարածքը վերածել Թեհրանի ազգային անվտանգության սպառնալիքի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+