Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:52

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթներն աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթներն աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթները Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայ մարզուհիներն անմասն են մնացել մեդալներից, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 6 բռնցքամարտիկներից առաջինը պայքարն սկսել է 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան. 1/16 եզրափակչում նա 0-4 հաշվով զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆին Մանչինին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում 0-5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսին:

Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը 1/8 եզրափակչում 0-5 հաշվով զիջել է Չինաստանի ներկայացուցիչ Պան Զուին, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) 1/8 եզրափակչում նույն՝ 0-5 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին:

Մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տարել միայն աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի Մ22 չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ): Գրիգորյանը պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ առավելության է հասել հարավկորեացի Չորոնգ Բակի նկատմամբ, սակայն արդեն քառորդ եզրափակչում 3-4 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Վասիլիա Լիխադիրին և լքել պայքարը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը (60 կգ) 1/8 եզրափակչում 0-5 հաշվով պարտվել է չինացի Յան Վենլուին: Էլիդան պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 5-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի նկատմամբ:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար: Հաղթողը ստանալու է 100 հազար դոլար, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 և 25 հազարական դոլար: Առաջնությանն այս տարի ռեկորդային՝ 333 մարզուհիներ են մասնակցում: Աշխարհի առաջնությունը անցկացվում է մարտի 16-26-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+