Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:17

ԱՄՆ դեսպանը խոստացել է անել հնարավորը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար

ԱՄՆ դեսպանը խոստացել է անել հնարավորը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քուինը Facebook-ում ԱՄՆ դեսպանատան հրապարակած տեսանյութում պատմել է իր հայրենի Կալիֆորնիա հայաբնակ նահանգի, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ջանքերին աջակցելու պատրաստակամության մասին:

«Ես մեծացել եմ Ֆրեզնոյում, որտեղ ունեցել եմ ուսուցիչներ և ամերիկահայ ընկերներ։ Հնարավորություն ունեցա ծանոթանալու հայկական գեղագիտական մշակույթին և խոհանոցին։ Եվ հիմա, գալով Հայաստան, կարծես տուն եմ վերադարձել», — նշել է Քուինը։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ դեռ մանուկ հասակում իմացել է հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերի՝ Հայոց ցեղասպանության մասին և Երևան ժամանելուց անմիջապես հետո այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

«Ես ծանոթ եմ Հայաստանի հարուստ բազմադարյա պատմությանը, մշակութային ժառանգությանը և հիացած եմ հայ ժողովրդի անհավանական տոկունությամբ։ Ես գիտեմ, որ վերջին տարիները լի էին մարտահրավերներով։ Արդեն հնարավորություն եմ ունեցել անձամբ լսել տեղահանված անձանց առջև ծառացած դժվարությունների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար», — նշել է նա։

Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստանն արժանի է ապրելու խաղաղության և անվտանգության պայմաններում և հետևելու իր ընտրած քաղաքական և տնտեսական ուղուն: «Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են, և ես ջանք չեմ խնայի ամրապնդելու մեր կապերը և օգնելու Հայաստանին պայծառ ու բարեկեցիկ ապագա կերտելու գործում», — եզրափակել է Քուինը:

ԱՄՆ Սենատը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քուինի թեկնածությանը։ Մինչ այդ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Լին Թրեյսին, որի թեկնածությունը 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Սենատի կողմից հավանության էր արժանացել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+