Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:19

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում երկու նոր ՋԷԿ կկառուցի

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում երկու նոր ՋԷԿ կկառուցի

«Տաշիր» ընկերությունների խումբն առաջիկա երկու տարում Հայաստանում կկառուցի և շահագործման կհանձնի երկու նոր ՋԷԿ, հայտնել է խմբի մամուլի ծառայությունը: Երկու նախագծերի իրականացման համար նախատեսվում է ծախսել 120 մլն դոլար և 30 մլն եվրո:

««Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման քաղաքականությունը, առաջիկա երկու տարում կկառուցվեն և շահագործման կհանձնվեն երկու նոր ջերմաէլեկտրակայաններ (ՋԷԿ)՝ Նոյեմբերյանում և Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հստակեցրել են, որ Նոյեմբերյանում «Տաշիր»-ը կկառուցի 126 ՄՎտ հզորությամբ նոր ՋԷԿ, նախագիծն ուղղված կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը, ինչպես նաև Վրաստան արտահանմանը: Ընկերությունը տեղեկացնում է, որ ՋԷԿ-ը կկառուցվի շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև տեղական արտադրության և մասնագետների ներգրավմամբ, ինչը թույլ կտա աշխատանքով ապահովել 150 մարդու:

«Ընկերությունը պարտավորվում է օգտագործել միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաներ, ինչը ներդրում կլինի շրջակա միջավայրի պահպանության գործում: Ջերմաէլեկտրակայանի կառուցման ընթացքում նախատեսվում է նաև առավելագույնս օգտագործել տեղական շինանյութերն ու աշխատանքային ռեսուրսները: Նախագծի համաձայն՝ շուրջ 150 մարդ կմասնակցի ջերմաէլեկտրակայանի կառուցմանը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ նոր ՋԷԿ-ում էլեկտրական էներգիայի տարեկան թողարկումը կկազմի շուրջ 1 մլրդ կվտ/ժ, ինչը թույլ կտա բարձրացնել Հայաստանում էներգամատակարարման հուսալիությունը, արտահանման մակարդակը և էլեկտրաէներգիայի շուկայում մրցունակությունը:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում կվերակառուցվեն Հայաստանում «Լալվար» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչպես նաև Վրաստանի տարածքում մոտ 30 կմ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը: Բոլոր ներդրումներն իրականացվելու են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ էլեկտրաէներգիայի տրանսմիսիայի դիմաց վճարումից հետագա նվազեցմամբ: Առաջիկայում նախատեսվում է համապատասխան հուշագրերի ստորագրում բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Ընկերությունը նախատեսում է նաև Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում կառուցել ևս մեկ 50 ՄՎտ հզորությամբ ՋԷԿ: Կայանը նախատեսվում է կառուցել մինչև 2024 թվականի վերջը. ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 30 մլն եվրո:

Առաջին փուլում կտեղադրվեն վերջին սերնդի 4 գեներատորներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ 12,5 ՄՎտ հզորությամբ: Երկրորդ փուլում նախատեսվում է երկու անգամ ավելացնել կայանի հզորությունը՝ մինչև 100 ՄՎտ: Ընկերությունում հայտնել են, որ կայանում կօգտագործվեն MAN Energy Solutions ընկերության սարքավորումները։

«Նոր գեներատորների տեղադրումը կնվազեցնի մթնոլորտային արտանետումները և նվազագույն ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա»,- ասվում է «Տաշիրի» հաղորդագրության մեջ: Նախագծի շրջանակներում կստեղծվի 25 նոր աշխատատեղ։ Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կկազմի 400 մլն կվտ/ժ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+