Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:49

Արևմուտքը չի թաքցնում, որ ԱՊՀ տարածքում աշխատում է Ռուսաստանի դեմ. Լավրով

Արևմուտքը չի թաքցնում, որ ԱՊՀ տարածքում աշխատում է Ռուսաստանի դեմ. Լավրով

Արևմտյան երկրները չեն թաքցնում, որ աշխատում են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) տարածքում, որպեսզի այդ երկրները չպահպանեն բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում 20-րդ խմբի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այն, որ այժմ մենք տեսնում ենք աճող ակտիվություն, և ոչ միայն ամերիկացիների, այլև եվրոպացիների, բրիտանացիների, իհարկե, զարգացող աշխարհում և հատկապես Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում, Դա հենց այն գիծն է, «…» նրանք դա չեն էլ թաքցնում, որ իրենք այնտեղ աշխատում են այն բանի դեմ, որ այդ երկրները լավ հարաբերություններ պահպանեն Ռուսաստանի Դաշնության հետ», — ասել է ՌԴ դիվանագիտության ղեկավարը։

Նախարարը նշել է, որ Մոսկվան գիտի, թե ինչ փաստարկներ են օգտագործում արևմտյան երկրները։ «Եթե քվինտեսենցիան փորձենք որոշել, դա «գրավեք հաղթողի կողմը, Ռուսաստանը կփլուզվի, դրա համար էլ նախապես որոշեք»։ Եվ ես չեմ չափազանցնում», — ընդգծել է Լարովը։

«Բայց նորից կրկնեմ, մենք միշտ կողմ ենք, որ յուրաքանչյուր երկիր ինքը որոշի իր առաջնահերթությունները։ Մենք ելնում ենք ոչ միայն ըմբռնումից, մենք գիտենք, որ մեր հարևանները, մեր գործընկերները, ՀԱՊԿ — ի, Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության գծով դաշնակիցները իրենց բոլոր շփումներում հաստատում են իրենց հավատարմությունն այն պարտավորություններին, որոնք նրանք կնքել են այդ ինտեգրացիոն կառույցների շրջանակներում», — ամփոփել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+