Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում կանցկացվի իսպանական երաժշտության և ջազ կիթառի երեկո, հայտնում է Tomsarkgh-ը։
Կիթառահար Արմեն Պետրոսյանը Armenian Fusion Band-ի հետ միասին կկատարի ժամանակակից իսպանական և ջազ երաժշտություն։ Ծրագրում ներառված են Պակո դե Լյուսիայի, Չիկ Կորեայի ստեղծագործությունները, ինչպես նաև հեղինակային և այլ գործեր։
Համերգը կկայանա մարտի 3-ին՝ ժամը 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000-7000 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







