Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 1-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 385,56 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,14 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 391.61 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0.34 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 404.89 դրամ է, գինն ավելացել է 1.11 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 418,25 դրամ միջին գնով, ինչը 0,90 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.03 դրամով և կազմել 5 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.37 դրամ միջին գնով, փետրվարի 28-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 455.50 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 3.42 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 3,25 դրամով՝ կազմելով 478,91 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







