Հանրապետության տարածքում փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ-ը։
Փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին քամին հարավարևմտյան է` 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:
Երևանում փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում այսօր արևոտ եղանակ է։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +10-ից +12: Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +6-ից +10; գիշերը՝ -2-ից -6:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







