Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:17

Գուրգեն Ներսիսյանն Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել․ MediaHub

Գուրգեն Ներսիսյանն Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել․ MediaHub

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը ԱՀ պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։ Այս մասին գրում է MediaHub-ը։

Գուրգեն Ներսիսյանն ինքն է այդ մասին հայտնել լրատվամիջոցին։

«Առաջարկը ստացել եմ, որոշում դեռ չեմ կայացրել»,-ասել է նա։

MediaHub—ը գրում է նաև, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում շտապ հավաք է հրավիրել թիմակիցների հետ, որտեղ քննարկվելու են նաև Արցախում սպասվող զարգացումները:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ հինգշաբթի օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կհայտարարի ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին: Մամուլը գրել էր, որ այդ պաշտոնին կնշանակվի Գուրգեն Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ վերջին օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել և փետրվարի 23-ին հանդես է գալու ուղերձով, որի ընթացքում անդրադառնալու է Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին, հետագա քայլերին: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Վարդանյանն ասել է՝  հրաժարական չի տալու, ուստի որոշվել է, որ նա պաշտոնից կհեռացվի ԱՀ նախագահի հրամանագրով, սակայն ոչ թե կոնֆլիկտի, այլ փոխհամաձայնության արդյունքում: Նշվել էր, որ Վարդանյանը պատրաստվում է մնալ Արցախում և օգնել տարբեր խնդիրների լուծման հարցում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+