Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

«ԱՄՆ-ում միջուկային զինամթերքի նոր տեսակների մշակման գործընթաց կա»․ ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ՌՀՍ-3-ին

«ԱՄՆ-ում միջուկային զինամթերքի նոր տեսակների մշակման գործընթաց կա»․ ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ՌՀՍ-3-ին

ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին
Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին (ՌՀՍ-3), սակայն դուրս չի գալիս պայմանագրից։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովում արված ուղերձում։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրի շրջանակներում աշխատանքը վերսկսելու համար պետք է հասկանա, թե ՆԱՏՕ-ի հարվածային զինանոցն ինչպես է դիտարկվելու։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչի են հավակնում Հյուսիսատլանտյան դաշինքի այնպիսի երկրներն, ինչպիսիք Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան են։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես են հաշվի առնելու ՆԱՏՕ-ի հարվածային ներուժը»,-նշել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ որոշ գործիչներ մտածում են միջուկային զենքի փորձարկումներ անցկացնելու մասին, Վաշինգտոնը միջուկային զինամթերքի նոր տեսակներ է մշակում:

«Մենք գիտենք, որ լրանում են միջուկային զինամթերքի առանձին տեսակների մարտական կիրառման պիտանելիության երաշխիքային ժամկետները։ Եվ այս կապակցությամբ Վաշինգտոնի որոշ գործիչներ արդեն մտածում են իրենց միջուկային զենքի բնական փորձարկումների հնարավորությունների մասին։ Մենք տեղեկություն ունենք, որ ԱՄՆ-ում միջուկային զինամթերքի նոր տեսակների մշակման գործընթաց կա»-նշել է պետության ղեկավարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+