Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:25

Իրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ-ի դեմ․ ԱԳՆ

Իրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ-ի դեմ․ ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ ապագայում պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության դեմ, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին, փոխանցում է IRNA գործակալությունը։

«Թեհրանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին իր միջամտողական վարքագծի հետևանքների մասին՝ նշելով, որ նման միջոցներն անպատասխան չեն մնա»,- ասել է Քանանին։

Փետրվարի 20-ին ԵՄ-ն ընդլայնել էր Իրանի դեմ պատժամիջոցները, այսպես կոչված, «բողոքի ցույցերը ճնշելու» պատճառով՝ «սև ցուցակում» ներառելով ևս 32 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց:

Ըստ աղբյուրի, «սև ցուցակում» ընդգրկված անձանց թվում են պաշտոնյաներ, անվտանգության ուժեր, դատական ​​և քրեակատարողական համակարգերի աշխատակիցներ, այդ թվում՝ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին և կրթության նախարար Յուսեֆ Նուրին: Պատժամիջոցների ենթարկված իրավաբանական անձինք ոստիկանության և անվտանգության ուժերի ֆինանսավորման հետ կապված կառույցներ են։

Փետրվարի 15-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է նաև փետրվարի 24-ին Իրանի դեմ պատժամիջոցների առանձին բաժին մտցնել՝ որպես հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի մաս։ Դրանում ներառվելու են իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք, ԵՄ-ի կարծիքով, առնչություն ունեն դեպի Ռուսաստան իրանական ռազմական մատակարարումների հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+