Արցախի իշխանությունները շրջափակման ընթացքում աշխատանքը կորցրած ծնողներին խոստացել են միանվագ վճարումներ՝ յուրաքանչյուր երեխայի համար 20-40 հազար դրամի չափով։ Որոշումն ընդունվել է փետրվարի 16-ին։
Ստացողների ցանկում կլինեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները՝ հունվարի 31-ի դրությամբ։
Ծնողները կարող են ակնկալել վճարումներ.
1) Ովքեր անհատ ձեռնարկատերեր չեն և գործազուրկ են (յուրաքանչյուր երեխայի համար 40000 դրամ)։
2) Եթե ծնողներից մեկը գործազուրկ է, իսկ մյուսը արձակուրդում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար (յուրաքանչյուր երեխայի համար 40000 դրամ)։
3) Եթե ծնողներից մեկը գործազուրկ է կամ արձակուրդում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար, իսկ երկրորդը` աշխատանքի, բայց նրա եկամուտը չի գերազանցում 500000 դրամը (յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամ)։ Աշխատող ծնողը չպետք է լինի անհատ ձեռնարկատեր։
4) Երեխայի միակ ծնողը կամ խնամակալը, եթե անհատ ձեռնարկատեր չէ, չունի աշխատանք և արձակուրդում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար (յուրաքանչյուր երեխայի համար 40000 դրամ)։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







