Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա հույն ռեժիսոր և հետաքննող լրագրող Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, հայտնում է թատրոնի Ֆեյսբուքի էջը։
Ֆիլմը պատմում է 2020 թվականի աշնանը ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանության մասին։
«Լեռնային Ղարաբաղի նռները» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Աթենքում 2022 թվականի հունիսի 1-ին, մասնակցել է միջազգային կինոփառատոների և արժանացել մի շարք մրցանակների։ Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում։ Մուտքն անվճար է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







